Ադոլֆ Հիտլերին մշտապես ներկայացրել են որպես միայնակ հրեշի, սակայն նա նաև ընտանիք է ունեցել: Ծնողներին Հիտլերը կորցրել է վաղ տարիքում, իսկ ահա քույրերը նրա կողքին են եղել մինչև վերջ: Ի՞նչ է պատահել նրա հարազատ քրոջ՝ Պաուլայի, և խորթ քրոջ՝ Անգելայի հետ:

Ողբերգական մահեր Հիտլերի ընտանիքում

Հիտլերի ընտանիքը կարծես անեծքի ազդեցության տակ լիներ: Նրա հոր անունը Ալոիս էր: Ալոիսի առաջին կինը մահացել էր տուբերկուլյոզից. հենց այդ ամուսնությունից էր ծնվել Անգելան: Այնուհետև Ալոիս Հիտլերը հարաբերություններ սկսեց իր զարմուհու՝ Կլարայի հետ: Անգամ եկեղեցին էր դեմ այդ պիղծ միությանը: Թերևս հենց այդ պատճառով էլ զույգի գրեթե բոլոր երեխաները մահացան վաղ մանկության շրջանում. ողջ մնացին միայն Ադոլֆն ու կրտսեր քույրը՝ Պաուլան:

Սակայն Ադոլֆն ավելի կապված էր խորթ քրոջ՝ Անգելայի հետ: Վերջինիս հետ նա կիսում էր իր բոլոր գաղտնիքները:

Երեխաների հայրը մահացավ 1930 թ. սրտի կաթվածի հետևանքով: Կլարան՝ Հիտլերի մայրը, մահացել էր ավելի վաղ կրծքի քաղցկեղի հետևանքով:

Անգելան ամուսնացավ և ունեցավ երեք երեխա: Սակայն երրորդ դստեր ծնունդից անմիջապես հետո Անգելայի ամուսինը հիվանդացավ թոքերի տուբերկուլյոզով և մահացավ ճիշտ այնպես, ինչպես Անգելայի մայրն էր մահացել:

Ֆյուրերի տան գլուխը

Անգելան որոշ ժամանակ աշխատեց, սակայն 1928 թվականից նա դարձավ սեփական եղբոր տնային տնտեսվարը: Մինչ դա նրան լավ պաշտոն էին առաջարկել, սակայն քույրն ամենից հրաժարվել էր: «Վահենհելդ» տանն Անգելան դարձավ Ադոլֆ Հիտլերի աջ ձեռքը:

Նա կարծես կանխագուշակում էր եղբոր ապագան: Անգելան ոչ միայն հետևում էր տնային տնտեսությանը, այլև հետևում էր եղբոր նամակագրություններին: Ամբողջ տունը նրա վերահսկողության տակ էր, սակայն ոչ անձամբ ինքը՝ Հիտլերը:

Զոհեց դստերը, սակայն լեզու չգտավ սիրուհու հետ

Անգելան ուներ դուստրեր, և նրանցից մեկը՝ գեղեցկուհի Հելի Ռաուբալը, դուր էր գալիս Ադոլֆին, սակայն հերքում էր դա, իսկ քույրը նրան հավատում էր: Անգամ երբ Հելին ինքնասպան եղավ Ադոլֆի հետ բուռն վեճից հետո հենց նրա ատրճանակով, Անգելան չհրաժարվեց եղբորից:

Իսկ ահա  Եվա Բրաունի ներկայությունն ավագ քույրը տանել չկարողացավ: 1935 թ. Անգելան հեռացավ տնից և ամուսնացավ: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նա վերականգնեց հարաբերությունները եղբոր հետ: Եվ չնայած որ ապրում էր Դրեզդենում, մասնակցում էր եղբոր գործերին: Հիտլերը ևս հոգ էր տանում քրոջ մասին: Երբ Երրորդ ռեյխն անկում ապրեց, նա թաքցրեց իր երկու քույրերին Գերմանիայի արևմուտքում:

Անգելային չդատապարտեցին. նա մահացավ 1949 թ. ինսուլտից:

Մյուս քույրերը

Պաուլան՝ Հիտլերի կրտսեր հարազատ քույրը, ընտանիքում մոխրագույն մկնիկ էր: Մանուկ հասակում Ադոլֆն անգամ նրան ծեծում ու պատժում էր: Պատերազմի ժամանակ Հիտլերը ստիպեց նրան փոխել ազգանունը Վոլֆի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն Պաուլան այնքան էլ միամիտ չէր. նա սադիստ ամուսնու ընտրեց՝ Հոլոքոստի կազմակերպչին, որը բժիշկ էր և փորձեր էր կատարում հիվանդների վրա: Հիտլերն այդ ամուսնությունը, չգիտես ինչու, արգելում էր:

Հետաքրքրական է այն փաստը, որ Հիտլերի քույրերից ևս մեկը մահացել է Ուրալում: Ընտանիքը նրա մասին ոչինչ չգիտեր. նա Հիտլերի հորաքրոջ դուստրն էր: Սակայն Մարիա Կոպենշտայները ժառանգություն ստացավ: Ուրալը դարձավ Մարիայի գերեզմանը: Նրան խորհրդային ճամբարներում խոշտանգում էին այն բանի համար, որ արյունակցական կապ ուներ Հիտլերի հետ: Աղջկան ստիպում էին ոտաբոբիկ քայլել սառը գետնի վրայով և չէին խնայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել