45-րդ տարեդարձի կապակցությամբ վերհիշում ենք Անջելինա Ջոլիի ամենաաղմկահարույց սիրավեպերը:

Բնականաբար, նրա նկատմամբ ոչինչ չզգալ անհնար կլինի: Կինն օժտված է աստվածային գեղեցկությամբ և ուղղակի հիանալի դերասանուհի է: Դերասանուհու անձնական կյանքը նույնպես հարուստ է եղել իրադարձություններով: 

Ահա նրա կյանքի տղամարդիկ․

Ջոնի Լի Միլեր

«Հաքեր» ֆիլմի նկարահանման ընթացքում Ջոլին հանդիպում է Միլերին: Նրանց սիրավեպը բավականինն արագ է զարգանում, և զույգը որոշում է նկարահանումներից հետո օրինականացնել հարաբերությունները: Հարսանիքին երիտասարդները կաշվե կոստյումներով էին: Մեկ տարի անց նրանք բաժանվեցին: 


Բիլի Բոբ Տորտոն

Ամուսնալուծությունից հետո տեղի ունեցավ նոր սիրավեպ: Այս անգամ զոհը Բիլի Բոբ Տորոնտոն էր: Չնայած տարիքային մեծ տարբերությանը՝ 20 տարի, նրանք որոշեցին ամուսնանալ: Անջելինան Բիլիի 5-րդ կինն էր: 3 տարի անց նրանք բաժանվեցին: 

Իթըն Հոուք

2004 թվականին Ջոլին սիրավեպ սկսեց Ումա Թուրմանի ամուսնու՝ Իթըն Հոուքի հետ: Զույգը ծանոթացել է նկարահանման հրապարակում: Երբ Թուրմանն իմացավ դավաճանության մասին, միանգամից ամուսնալուծվեց: Սակայն Ջոլիի ու Հոուքի հարաբերություններն էլ չդասավորվեցին, քանի որ վերջինս դավաճանեց Ջոլիին մոդելի հետ:

Բրեդ Փիթ

Այս հարաբերությունները կարելի է համարել բեղումնավոր: Իր ապագա ամուսնու հետ Ջոլին նույնպես հանդիպեց նկարահանման հրապարակում և կրկին դարձավ բաժանության պատճառ: Այս անգամ, սակայն, հարաբերությունները փոքր-ինչ ամուր էին: Փիթն ու Ջոլին իրար հետ ապրեցին 12 տարի և միասին դաստիարակում են 3 սեփական և 3 որդեգիր երեխաներին: Նրանց միասին անվանում են Բրանդջելինա: 2016 թվականին զույգը պաշտոնապես հայտարարեց, որ ամուսնալուծվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել