Բաղադրությունը
1 կգ. տավարի միս
200գրամ խոզի սալ
3 գլուխ միջին չափի սոխ
կարմիր պղպեղ
կանաչ սոխ
խառը կանաչի
աղ
Պատրաստման եղանակները
Այս ամենը աղալ մսաղացով երկու անգամ, հետո լավ խփել մինչև որ զանգվածը ձգվի, դնել սառնարանում երկուսից երեք ժամ: Այնուհետև կլոր գնդիկներ սարքել և ձեռքերը ջրի մեջ թաթախելով անցկացնել շամփուրի վրա: Հետո դնել թեժ կրակի վրա մինչև կարմրելը: Եթե այն պոկվում է շամփուրի վրայից, անմիջապես շրջեք շամփուրը: Պատրաստի քյաբաբը մատուցեք սոխի և կարագի հետ:
Հ.Գ. Ոչ մի դեպքում չի կարելի խճողակին ձու ավելացնել, որ այն հետո չպոկվի շամփուրի վրայից, դրա համար հարկավոր է ընդամենը լավ հարել խճողակը, մոտ 15 րոպե:
Բարի ախորժակ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել