ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 4-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել բուժանձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդրահարույց հարցերն ու դրանց լուծման ուղիները, իրականացվող հակահամավարակային միջոցառումները:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է հոսպիտալի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, համապատասխան ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել