Իհարկե այս ամենը տեսնելով է ժողովուրդը անպատասխանատու վարքագիծ դրսևորում՝ պարզապես հետևում է քեզ: Քո՝ «կոռոնավիրուսն ում շունն է» դիտարկումդ հենց սկզբից արմատապես անլրջացրեց վտանգը: Այո´,ցինիկաբար հեգնեցիր կյանքեր խլող աղետը, հանուն քո քաղաքական շահի։ Դու այդպիսինն ես, ժանտախտի ժամանակ խրախճանք անող, ներսից գողեգող թշնամու առաջ դարպաս բացող։
Հիմա էլ մեղադրում ես ժողովրդի՞ն, կառավարելու, պետական մոտեցում ցուցաբերելու, հակահամաճարակային ազգային ծրագիր իրականացնելու փոխարեն: Այս, մեղմ ասած, անլրջության, անպատասխանատվության սերմնացանը դու ես, իսկ դառը պտուղները քաղողը հասարակ ժողովուրդը, ցավոք:
Իսկ Բանակը՞, արածիդ հետևանքները ծանր են լինելու, եթե ռազմական գործողություններ սկսվեն, հազարավոր վիրուսակիրներն ե՞ն կամավորագրվելու, թե՞ վիրուսով հիվանդ ծնողն է գնալու զինվոր որդու կողքին կանգնի, սահման պահի: Այս ինչ տրամաբանությամբ ես դու ընդհանրապես ապրում, դատողություններ անում, իրավիճակը գնահատում.․․
Օր առաջ հրաժարակա´ն տուր, կյանքումդ գոնե մի անգամ ոչ թե փախիր, այլ հեռացի´ր:
Ամեն մի հայ մարդու կյանքը թանկ է ու մեծ արժեք մեզ համար: Գնա´, որ ոլորտի պրոֆեսիոնալներն ու նվիրյալները լծվեն պետականություն փրկելու, այս աղետի ճանապարհը կտրելու գործին: Հեռացիր՝ թիմովդ հանդերձ, վայելքներիցդ հրաժարվիր, մարդկային կյանքերը թանկ են, շատ թանկ:
Առողջություն եմ մաղթում բոլորին, իմաստություն մեր Ազգին, Աստված պահապան մեր Սրբազան Հայրենիքին:
Հ․Գ․ Իսկ դուք ու՞մ դիրքերում եք խրամատ փորում․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3171844646187197&id=1323926390979041
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել