Ազգային ժողովի փոխնախագահն է, խոսում է կորոնավիրուսից մահացած մարդկանց մասին: 15 մահ․․․ Չէ, 6․․․ Հա, լավ, 15 թող լինի, կապ չունի․․․ Ասես հավի ճտերի մասին է խոսում: Մարդկային կյանքեր են, այ տականքներ: Խեղված ճակատագրեր են, դուք էս ո՞նց եք ձեզ պահում, ո՞նց եք նման կերպ արտահայտվում: Խոսքը Ձեր հարազատի մասին չէ, դրա համար եք նման կերպ շաղ տալիս ձեր լեզուն:

2 օր առաջ էի հուղարկավորության: Ընկերուհուս քույրն էր մահացել այս անիծյալ վիրուսից՝ թողնելով 2 որբ երեխայի: Ու հիմա, որ տեսնում եմ ձեր ցինիկ պահվածքն ու վարքը, ձեր անլուրջ վերաբերմունքը, ուղղակի կատաղությունից չգիտեմ ինչ անել: Դիմացս լինեիր՝ այդ դիմակդ կկոխեի զզվելի բերանդ, որ էլ ձայն չհանեիր:
Ես չեմ հասկանում, դուք նման անլուրջ վարքով ինչի՞ եք փորձում հասնել: Նրան, որ հազարավոր մարդի՞կ մահանան, ու ձեր միսիան ժամանակից շուտ կատարե՞ք, դատարկե՞ք Հայաստանը կամ թողնեք հիվանդ ու հյուծվա՞ծ: Դուք ընդհանրապես հա՞յ եք, թե՞ հայի ազգանունով թուրք տականքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել