Առողջապահական համակարգն արդեն փլուզվում է, ինչն այսօր անուղղակիորեն արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։ Դա նշանակում է, որ վարակակիրներին արդեն սկսելու են սորտավորել՝ որոշել, թե ով պետք է ապրի, իսկ ով՝ ոչ։ Չնայած որ իշխանության կողմից մահվան դատապարտած մարդիկ կարող էին փրկվել, եթե նրանց տրամադրվեր պատշաճ որակի բուժում։

Ունենք երկու հնարավոր պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանն ու իր ապիկար, պոռոտախոս, մեծամիտ ու անգրագետ թիմը կամ ժողովուրդը։

Հարկ է ընդգծել, որ մինչ այժմ «ժողովուրդ» ասելով միշտ հասկացվել է Նիկոլ Փաշինյանի դեմքը, ով իրեն մշտապես նույնականացրել է «ժողովրդի» հետ։

Հիմա հարց. ո՞վ է պատասխանատու արձանագրված և առաջիկայում սպասվող կորցրած մարդկային կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների և առողջապահական համակարգի փլուզման համար՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ «ժողովուրդը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել