Aysor.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայփոստում» արձանագրված խնդրին։

Նա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են արվել, որպեսզի իրավիճակը 100 տոկոսով համապատասխանի հակահամաճարակային իրավիճակին։

«Մենք խնդիրներ ենք ունեցել կուտակումների հետ կապված։ Ինչպես բանկային համակարգում, դրսում ևս կուտակումներ ենք նկատել։ «Հայփոստի» բոլոր բաժանմունքների առաջ խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն։ Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, արդեն դրական տեղաշարժ ունեինք, գծանշվել են նաև փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր շարունակվել են աշխատանքները», - ասաց Հակոբ Արշակյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել