Shantnews.am-ը գրում է․

ԱՄՆ-ում ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացին՝ Ջորջ Ֆլոյդն ունի վեցամյա դուստր: Նրա մայրը՝ Ռոքսի Վաշինգտոնը, առաջին հայտարարությունն է արել Ֆլոյդի մահից հետո՝ փորձելով «բոլորին տեղեկացնել, թե ինչ են արել այդ սպաները», հայտնում է CBS News- ը:

Դստեր հետ արած կարճ հայտարարության մեջ Ռոքսին ողբացել է Ֆլոյդի կորուստը:

«Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե այդ սպաներն ինչ են արել: Վերջիվերջո նրանք վերադառնում են տուն՝ իրենց հարազատների մոտ լինելու համար: Իսկ Ջաննան այլևս հայր չունի: Նա երբեք չի տեսնի, թե ինչպես է աղջիկը մեծանում, կրթություն ստանում: Եթե նա խնդիրներ ունենա և հոր կարիքը լինի … նա այլևս չունի հայր»,- ասել է Ռոքսի Վաշինգտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել