Panorama.am-ը գրում է․

Հայաստանի Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը զգուշացնում է՝ մենք անցնում ենք բիֆուրկացիոն կետը։ Panorama.am-ը նրա հետ խոսել է Հայաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պատճառների, հետևանքների ու անելիքների մասին։

Panorama.am- Պարոն Մեսրոբյան, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը։

Մեսրոբյան - Պայմանավորված է մեզանով, իսկ մենք բոլորս չունենք պետականամետ մտածողություն և կառավարման գիտելիքներ, ինչի հետևանքով էլ արհավիրքներն այստեղ հասնում են նշանակետին։

Panorama.am- Դուք համարո՞ւմ եք, որ պետական մարմիններն՝ այդ թվում կառավարությունը, պարետատունը, ոստիկանությունը և այլք, իրականացրեցին հնարավոր բոլոր քայլերը ճիշտ ժամանակին ու անհրաժեշտ ծավալով։

Մեսրոբյան - 1991 թվականից նման բան մենք չունենք, այսինքն՝ ինչ-որ բան արվի ժամանակին ու տեղին։ Չկա նման բան։ Ես դեռ այս տարվա մարտին Հայաստանի հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ հրապարակավ առաջարկություններ եմ արել իշխանություններին, մասնավորապես պարետատան աշխատանքի կազմակերպման վեաբերյալ, և դա մի քանի անգամ մի շարք լրատվամիջոցներով հրապարակվել է։

Իհարկե, դրանց չհետևեցին, քանի որ, կրկնեմ` մենք ոչ միայն պետականամետ մտածողություն չունենք, այլև կառավարումից մղոններով հեռու ենք։

Պետական կառավարումը ենթադրում է երկու կարևոր պայման՝ պետականամետ մտածողություն և կառավարման գիտելիքներ ու հմտություններ, և այս ամենը բարոյականության բարձր չափանիշներ ունեցող հիմքերի վրա պետք է լինեն։ Մենք ոչ հիմքն ունենք, ոչ էլ նշված երկու պայմանները։

Panorama.am- Ստացվում է՝ Ձեզ համար սպասելի էր նման իրավիճակը։

Մեսրոբյան - Ապրիլի 3-ին ես արդեն զգուշացրել էի, որ մոտենում ենք բիֆուրկացիոն կետին, այսօր ՖԲ-ի իմ էջում զգուշացրեցի, որ անցնում ենք այն։ Ես 2018-ի ապրիլին զգուշացնում էի, որ մենք բիֆուրկացիոն կետին եք մոտենում, նախորդ իշխանությունները չլսեցին։ Ես հրապարակավ զգուշացրեցի հերթական բիֆուրկացիոն կետի մասին 2016-ի մարտի 31-ի իմ ասուլիսի ժամանակ և սկսվեց Քառօրյա պատերազմը։ 2008-ի փետրվարին էլ ահազանգեցի, որ արյուն է սպասվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել