Ոչինչ այնքան նողկալի չէ, ինչքան Նիկոլի հետույքում դիրքավորված տարատեսակ մարած աբլիգացիաներն ու սելեբրիթիները, որոնք մերթընդմերթ սկսում են հաթաթա անել ժողովրդին։ Նույն այն ժողովրդին, որի մասին այս հետույքաբնակները միանգամայն այլ տոնայնությամբ էին արտահայտվում 2 տարի առաջ և ում ուսերի վրայով մագլցում էին դեպի բաղձալի հետույթի խորքերը։ Հիմա էլ Արտյոմ Հակոբյանն է սկսել ձայներ հանել այդ հետույքից։ Նույն այն Արտյոմ Հակոբյանը, որը տարիներ շարունակ օգտվում էր «նախկինների» բարեհաճությունից, հետո նեղանում էր ու սպառնում էր արտագաղթել, հետո գտավ փրկություն Նիկոլի հետույքում։
Վերջին ակտից առաջ ու ընթացքում Արտյոմը հիանում էր հպարտ ու արժանապատիվ ՀՀ քաղաքացիներով, նրանց շարքերում էր, որ պնդում էին, որ անհնար է, որ ժողովուրդը սխալ լինի, նրանցից էր, ովքեր համոզում էին, որ ինչ էլ լինի, ավելի վատ չի լինի։ Սակայն արի ու տես, որ այդ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին Արտյոմի համար այսօր դարձել է «տգետ», «դեբիլներ», «հազիվ մարդու տեղ դրված», «սրանք» և այլն։ Դե իհարկե, Նիկոլի հետույքից եկող այս սիմֆոնիան չէր կարող չհամեմվել նաև «նախկինների» մասին բարբաջանքով, որոնք, ըստ հետույքաբնակության մագիստրոս Արտյոմ Հակոբյանի, ազգի դավաճան էին և գլխակեր։
Բա, Արտյոմ ջան, ազիզ ջան, խնդրում եմ, մի պահ գլուխդ հանի Նիկոլի փափուկ տեղերից ու պատասխանիր.
1. Եթե նախկիններն ազգի դավաճան էին, դու ի՞նչ գործ ունեիր էդ ազգի դավաճանների իշխանությունում, պաշտոններ էիր զբաղեցնում։ Թե՞ էդ դու չէիր։
2. Եթե նախկինների ժամանակ տենց ահ ու սարսափի մթնոլորտ էր ու մարդիկ վախենում էին խոսել, ո՞նց էր լինում, որ դու մի քանի ամիսը մեկ բարբաջում էիր, սպառնում էիր արտագաղթելով, բայց, ասենք, երկրի առաջատար հեռուստաալիքով եթեր էիր մտնում, փող էիր աշխատում, փողոցում զբոսնելուց էլ գլուխդ չէր կոտրվում։
3. Եթե էս ժողովուրդը տենց տգետ ա ու երախտամոռ, դեբիլներ են, որոնց Նիկոլենքդ հազիվ մարդու տեղ են դրել, բա ո՞նց էիր տենց հիանում այդ տմարդի բազմությամբ։ Դու հիմա ժողովրդին նկարագրեցիր որպես կամազուրկ, տգետ, գավառամիտ ու ճորտական մտածելակերպով մի բազմության։ 2 տարի առաջ է՞լ էիր ժողովրդին այդպիսին համարում, թե՞ նոր դարձան այդպիսն։
4. Եթե այն ժամանակ էլ էիր այդպես մտածում ժողովրդի մասին, ապա ինչպե՞ս կարող էր այդ որակների տեր սոցիումը ճիշտ ընտրություն անել։ Թե՞ էն ժամանակ ժողովրդին գվերգող սազանդար լինելն ավելի ձեռք էր տալիս, որովհետև ուղիղ ճանապարհ էր հարթում դեպի այդքան բաղձալի հետույքը։
5. Եթե այն ժամանակ այդպիսին չէր ժողովուրդը, ապա նշանակում է, որ ժողովուրդն այդպիսին դարձավ այս երկու տարում։ Ու ո՞վ է դրա պատասխանատուն։ Չլինի՞ քո Նիկոլը, քո պարետը, քո առողջապահության նախարարն ու քեզ պես հետույքաբնակ սազանդարները։
Զզվելի է պարզապես։ Ժողովուրդն այնպիսին է, ինչպիսին կա ու մերն է։ Սա է փաստը։ Փաստ է նաև այն, որ ցանկացած իշխանություն ու ցանկացած էլիտա կոչված են այդ ժողովրդին կրթելու, զարգացնելու ու թերություններից դուրս հանելու, ոչ թե քամահրանքով ժողովրդից տարանջատվելու և անթաքույց զզվանք տածելով պիտակավորելու։ Ու լավ կանեն՝ Նիկոլի հետույքաբնակ սազանդարներն ականջներին օղ անեն, որ ինչքան էլ սխալական լինի ժողովրդի ինչ-որ մասը ու թեկուզ մեծամասնությունը, դա ներելի է, որովհետև բոլորս ենք սխալական, ու էդ մարդկանց սխալների մեծ մասը չարամիտ դիտավորություն չունի, իսկ այ Նիկոլի հետույքը մտնելու համար երեսպաշտություն անողը, ուրացողն ու ստողը դիտավորությամբ է դա անում ու ցանկացած պարագայում ինքը հետույքում է, հետույքաբնակ է, ստրկամիտ ու մորթապաշտ է։ Սխալ թույլ տված քաղաքացուն իր սխալը կարող է ներվել ու ըմբռնումով մոտենալ, իսկ Նիկոլի հետույքից հոխորտացողներին ոչ ներել է կարելի, ոչ էլ նորմալ մարդը կարող է ըմբռնում ունենալ։