Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայում գործունեություն ծավալող «Վերջ կանանց սպանություններին» անվամբ պլատֆորմը զեկույց է ներկայացրել կանաց սպանությունների վերաբերյալ։

Ըստ այդ զեկույցի՝ միայն մայիս ամսվա ընթացքում սպանվել է 21 կին ու ևս 18-ը կասկածելի պայմաններում հայտնաբերվել են մահացած վիճակում։  

Զեկույցում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում մեծ թափով շարունակվում են մանկապղծության և սեռական բռնության դեպքերը։

Նմանատիպ հանցագործությունների աճին նպաստում է անպատժելիության մթնոլորտը։

Արձանագրվել է նաև, որ սպանության 21 դեպքերից 17-ը հայտնի չէ՝ ինչ շարժառիթով է իրականացվել։ Սպանություններից երեքը սոցիալական խնդիրների հողի վրա է իրագործվել։

Կանանցից 11-ը սպանվել են հրազենով, իսկ 7-ը՝ կտրող, ծակող սառը զենքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել