Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում ուրբաթ օրվանից սկսած գրեթե 2.7 հազար մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Los Angeles Times պարբերականին:

Համաձայն թերթի տվյալների՝ ցույցերի ժամանակ՝ ուրբաթ օրվանից մինչև երեքշաբթի առավոտյան, նվազագույնը 2216 մարդ ձերբակալվել է Լոս Անջելեսում: Եվս 475 մարդ ձերբակալվել է Սանտա Մոնիկա և Լոնգ Բիչ քաղաքներում: 

Նրանց մեծամասնությունը ձերբակալվել է ոստիկանությանը չենթարկվելու, պարետային ժամը խախտելու, ինչպես նաև գողություն անելու, իրավապահների վրա հարձակվելու և դիակապտության համար:  Շրջանի իշխանությունները նաև հաղորդել են, որ պարետային ժամը երկարաձգվել է  և կգործի երեքշաբթի 18:00-ից(երևանյան ժամանակով՝ 05:00, հունիսի 3) մինչև չորեքշաբթի՝ 6:00-ն (17:00, հունիսի 3):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել