Այսօր համացանցում հայտնվել են նոր տեղեկություններ դեռևս չներկայացված Moto X սմարթֆոնի վերաբերյալ:
Հայտնի թվիթերյան լրտես օգտատերը՝ @evleaks-ը, հրապարակել է սարքի պրես ֆոտոն:
Նաև պարզ են դարձել վերջնական տեխնիկական բնութագրիչները:
  • Android 4.2.2 օպերացիոն համակարգ
  • Երկմիջուկ Qualcomm Snapdragon S4 Pro պրոցեսոր՝ 1.7ԳՀց հաճախականությամբ և Adreno 320 գրաֆիկական չիպ
  • 4.7″ անկյունագծով 720x1184 պիքսել ընդլայնմամբ դիսպլեյ
  • 10.5ՄՊ հիմնական և 2.1ՄՊ դիմային տեսախցիկներ
  • 2ԳԲ օպերատիվ հիշողություն և 16Բ ներքին
  • NFC մոդուլ
  • Սինթետիկ թեստ՝ AnTuTu-ի արդյուները՝ 18-19 հազար միավոր:


Կա նաև պաշտոնական տեղեկություն. Motorola-ն հայտարարել է, որ Moto X-ը կներկայացվի օգոստոսի 1-ին Նյու Յորքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել