1. Մարդ երջանիկ լինելու համար երբեմն պետք է քիչ մտածի և պարզապես փորձի ապրել ու վայելել կյանքը:

2. Առավել հաճախ ժպտալ ու ծիծաղել, քանի որ այն երկարացնում է մարդու կյանքը: Բացի այդ մի մոռացեք, որ Դուք Ձեր ժպիտով կարող եք երջանկացնել Ձեզ սիրող մարդկանց:

3. Աշխատեք շատ լսել և քիչ խոսել:

4. Փորձեք քիչ քննդատել մարդկանց և նաև քննադատաբար մի վերաբերվեք ինքներդ ձեզ:

5. Կյանքից քիչ բան սպասեք: Այլ փորձեք Ձեր քայլերով հասնել Ձեր նպատակներին:

6. Փորձեք քիչ բողոքել նրանից ինչ ունեք և փոխարենը` փորձեք գնահատել այն, ինչ ունեք:

7. Սեր շռայլեք միայն նրանց, ովքեր արժանի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել