Ալբերտ Էյնշտեյնն ասում էր, որ հանճարի և հիմարի միջև տարբերությունն այն է, որ հանճարը գիտի իր սահմանները: 

Որպեսզի հասկանաք, թե որքան խելացի եք, պետք չէ ինչ-որ տրամաբանական հարցեր լուծել: Հոգեբանները կարծում են, որ բարձր բանականությունն արտահայտվում է մեր սովորությունների և պահվածքի մեջ:

 

  1. Դժվար եք շեղվում կարևոր գործից:
  2. Ամեն ինչ հասցնում եք: 
  3. Շատ արագ եք հարմարվում նոր վայրերին և իրավիճակին: 
  4. Հիանալի հասկանում եք, թե որքան բան դեռ չգիտեք:
  5. Շատ հետաքրքրասեր եք:
  6. Շատ եք անհանգստանում:
  7. Միշտ բաց եք նորարարությունների համար: 
  8. Չեք ձանձրանում միայնակ:
  9. Կարողանում եք ձեզ վերահսկել և չտրվել զգացմունքներին:
  10. Հումորի բարձր զգացում ունեք:
  11. Վաղ տարիքից եք կարդալ-գրել սովորել:
  12. Զգայուն եք մարդկանց նկատմամբ: 
  13. Տրամաբանելը ձեզ համար է:
  14. Ձգտում եք ամեն ինչ ինքնուրույն անել: 
  15. Ձեզ անհանգստացնում են գլոբալ հարցերը, որոնց հանդեպ երբեք անտարբեր չեք:

Վերը նշվածները կազմվել են մի շարք հոգեբանների վերլուծությունների արդյունքում: Պարտադիր չէ համապատասխանել այս բոլոր կետերին, եթե նույնիսկ առկա է 1 համապատասխան կետ, ուրեմն կարող եք ձեզ բարձր ինտելեկտի մարդ համարել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել