1971 թվական, Տեխաս: Հենց նոր լույս աշխարհ եկած երեխան շատ սովորական էր: Սակայն կյանքը, որը նրան սպասում էր, շատ արտասովոր էր: 

Սկսենք ամենասկզբից։

Վետերովներն արդեն 1 երեխա ունեին, սակայն նրա մոտ իմունային անբավարարվածություն էր ախտորոշվել, ուստի նա մահացավ ծնվելուց հետո: Բժիշկներն ասացին, որ երկրորդ երեխան էլ կարող է այդ նույն խնդրով ծնվել:

Բայց բժիշկներին շատ հետաքրքիր էր այդ երևույթը, և նրանք ծնողներին համոզեցին նորից երեխա ունենալ՝ հավատացնելով նրանց, որ նրա համար ամեն ինչ կանեն: Այսինքն՝ նրանք խոստացան ծնվելուց անմիջապես հետո նրա ոսկրածուծը փոխպատվաստել, ինչը կվերականգնի տղայի իմունային համակարգը, և դրանով կբուժեն նրան ու նորմալ կյանքի կվերադարձնեն: 

Բայց ինչպես տեսնում ենք հետո, այդպես չեղավ:

Ծնվելուց անմիջապես հետո Դևիդին տեղափոխեցին հատուկ պատրաստված սարքի մեջ, որտեղ տղան իր ամբողջ կյանքն անցկացրեց: Նա այնտեղից չէր կարող դուրս գալ անգամ բնական կարիքները հոգալու համար: Նա ո՛չ զբոսանքի էր գնում, ոչ էլ անգամ երեխաների հետ խաղալու:

Ծնողներն ու քույրը նրա հետ շփվում էին հատուկ պատրաստված ձեռնոցներով: Իսկ այն իրերը, խաղալիքները, գրքերը, սնունդը պետք է թթվային մանրէազերծում անցնեին, նոր տղան դրանք ստանար: 


Անցան տարիներ, իսկ այն գիտնականները, ովքեր հետևում էին Դևիդին, այդպես էլ չէին կարողանում ոսկրածուծի փոխպատվաստման համար դոնոր գտնել: Սկզբում դոնոր պետք է լիներ քույրը: Բայց, ինչպես պարզվեց, նրանց հյուսվածքները չեն համապատասխանում, այդ պատճառով էլ գործընթացն անհնարին դարձավ:

Իսկ այդ ընթացքում երեխայի հոգեկան վիճակն ավելի էր վատանում: Տարիքի հետ նա հասկանում էր, որ շատ է տարբերվելու իր հասակակիցներից։ Արդյունքում տղան սկսեց բողոքել բժիշկների գործունեության դեմ՝ ընդդեմ լրագրողների, ովքեր անընդհատ հետևում էին նրա կյանքին:

Նա հասնում էր արդեն դեռահասության շրջանին, որը ամենաբարդ շրջանն է, գիտնականները հասկանում էին, որ ամեն ինչ էլ ավելի է բարդանում: Դա հասկանում էր կառավարությունը, որը ֆինանսավորում էր այդ ծրագիրը, այդ պատճառով դադարեցրեց ողջ գործընթացը:


Այդ ժամանակ արդեն 1.3 միլիոն դոլար էր ծախսվել: 

Այնուամենայնիվ, բժիշկները որոշեցին ոսկրածուծի փոխպատվաստում կատարել: Դոնորը երեխայի քույրն էր: Վիրահատությունից 1 շաբաթ անց Դևիդի վիճակն ավելի վատացավ: Նրա մոտ սկսվեցին սրտխառնոց, փորլուծություն և աղիքային արյունահոսություն: 

Ինչպես պարզ դարձավ հետո, քրոջ ոսկրածուծի մեջ առկա էին բակտերիաներ, որոնք չէին բացահայտվել մինչ վիրահատությունը, և դրանց հետևանքով էլ տղան մահացավ 13 տարեկանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել