Ի՞նչ են խոսում. Հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը Նազենի Հովհաննիսյանին «աշակերտուհին» է:
Իրականում. տարածված լուրերի մասին esyes.am-ը զրուցեց երիտասարդ հաղորդավարուհու հետ, ով էլ հաստատեց խոսակցությունների իսկություն:

«Այո, արդեն երեք ամիս է ինչ ուսանում եմ Նազենիի մոտ: Մինչ այդ ես պարապում էի Նազենիի դասախոսներից մեկի` Աննա Հեքեքյանի մոտ, ով, շատ զբաղված լինելու պատճառով, չկարողացավ շարունակել մեր դասերը: Մի օր Նազենիի հետ նստած էինք սրճարանում հաճելի զրուցում էինք, ու ես այդ ժամանակ ասացի, որ անպայման ուզում եմ շարունակել պարապմունքներս և նա էլ հավելեց, որ մեծ հաճույքով կպարապի ինձ հետ, ու ես սկսեցի հաճախել իր թատերական խմբակի դասերին»,-ասաց Աննան:
Չնայած նրան, որ ժամանակի բերումով պարապմունքները բավականին քիչ են եղել, բայց հաղորդավարուհին արդեն հասցրել է մի շարք բաներ սովորել ուսուցչուհուց:
«Ճիշտ է դեռ քիչ դասերի եմ հաաճախել, բայց այս կարճ ժամանակում հասցրել եմ բացահայտել Նազենիին` որպես դասախոս. լավ դերասնուհի և հաղորդավարուհի լինելուց բացի, նաև փայլուն դասախոս է: Նազենին այն մարդկանցից է ումից ամեն վայրկյան սովորելու բան ունեմ, այն մարդկանց դասին է պատկանում ումից ամեն պահ կարելի է մի նոր դաս քաղել, պետք է ամեն մի խոսքը, միմիկան ընկալել»,-նշեց հաղորդավարուհին:

Ըստ Աննայի, Նազենին այն դասախոսներից է, ով իր սեփական մեթոդներն է կիրաառում և ոչ միայն շեշտը դնում է բեմական խոսքի, այլ նաև ֆիզիկական պատրաստվածության վրա:
Մեր այն հարցին, թե դեռ ինչքան ժամանակ է տևելու դասընթացը, հաղորդավարուհին ասաց. «Այսպես ասեմ, կշարունակենք պարապել այնքան ժամանակ, որքան որ թե՛ իմ, թե՛ իր ժամանակը կհերիքի, թե չէ ցանկությունը միշտ կա, չնայած` կարծում եմ ժամանակն էլ կբավականացնի, քանի որ մի բան որ շատ ուզում ենք հաստատ ժամանակ գտնում ենք»: