Tert.am-ը գրում է.

Վրաստանի քաղաքներից երկուսը՝ Թբիլիսին և Բաթումին, հայտնվել են Եվրոպայում 2020-ին ճանապարհորդելու ամենաանվտանգ ուղղությունների ցանկում, որը կազմել են uropean Best Destinations (EBD) զբոսաշրջային ուղեցույցի մասնագետները:

Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Թբիլիսին գլխավորել է այդ ցանկը, իսկ Բաթումին հայտնվել է 7-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ, վարկանշային ցանկում 20 ուղղություն է ներառվել, որոնք ամենաանվտանգն են կորոնավիրուսի տարածման տեսանկյունից:

Ինչպես նշվում է, այդ բոլոր երկրներում հատուկ արարողակարգեր են սահմանվել, որոնք վերաբերում են հիգիենայի և անվտանգության միջոցառւմների պահպանմանը հյուրանոցներում, ռեստորաններում կամ խանութներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել