Հայաստանում ստեղծված իրավիճակը ոչ այլ ինչ է, քան պատերազմ: Հիշու՞մ եք 4 տարի առաջ ապրիլյան պատերազմի օրերին, երբ ընդդիմադիր դաշտը միացավ իշխանությանը: Հիշու՞մ եք Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Այդ օրը, պահը, դրվագը պետությունը դարձրեց ավելի ուժեղ:
Վիրուսի տարածման նախնական շրջանում, երբ այն դեռևս չէր հասել Հայաստան, ներկայիս ընդդիմադիր դաշտի մի շարք ներկայացուցիչներ կոչ արեցին փակել սահմանները, ինչին ի պատասխան լրատվականների մեկնաբանություններում ստացան իշխանական քարոզչամեքենայի ֆեյքային գրոհի հայհոյախառն փաթեթ:
Երբ վիրուսը մոտենում էր հարևան պետություններին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր որոշ ուժեր ուզում են վիրուսի մասին հայտարարությունները օգտագործել ի նպաստ հանրաքվեի կասեցման:
Երբ վիրուսը Հայաստան հասավ, եղան կոչեր ընդդիմությունից, որոնք վերաբերում էին արտաքին քաղաքականությանը, անհրաժեշտ հայտարարություններին և գործընթացներին: Այդ ժամանակ ևս դրանց ի պատասխան եղան հայհոյանքներ:
Այդ ամենը շարունակվում է նաև այս պայմաններում: Մեկնած ձեռքի մեջ իրենք թքում են, իրենց քննադատողներին համարում թշնամի, իշխանություն տենչող և թուրք (այո՛ պարոն վարչապետ, ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով):
Այսօր դուք թքում եք ձեզ մեկնած ձեռքի մեջ, իսկ վաղը ժողովուրդն է արդեն թքելու, բայց ձեր երեսին: