«Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը`ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին,անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուսը`թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան:

Մի օր այս սերունդները՝ այլասերվածներն ու հայրենասերները, փոր պիտի թափեն»:


Իսահակյանն իր այս հայտնի տողերը տեղայնացրել էր մեր առումով, բայց այս պայքարն ավելի ընդգրկուն է և սկսվել է շատ վաղուց:

Պայքարը սկսվել է դեռ Բաբելոնի աշտարակաշինությունից:Մեծ ջրհեղեղից հետո բոլորը մեկ լեզվով էին խոսում, միալեզու մարդկությունը հասավ նրան, որ սկսեցին աշտարակ կառուցել, որով պետք է հասնեին Աստծուն:

Աստված այս տեսնելով խառնեց մարդկանց լեզուները և սփռեց աշխարհով մեկ:

Այստեղից սկսեց մեծ պայքարը:

Մեր օրերում այս երևույթը հայտնի է, միաբևեռ աշխարհի ջատագովները կամ գլոբալիստներն ընդդեմ բազմաբևեռ(ֆրագմենտացված) աշխարհի ջատագովների` կոնսերվատորների դեմ պայքարի:

Իսահակյանի նշած. ազգամերժ, կոսմոպոլիտ, անիդեալ, ձուլվող, մայրենի լեզուն արհամարհողները գլոբալիստներն են, մյուս`թանձր, թունդ, իրենց հողին կառչած հայրենասերները` կոնսերվատորները:

Հիմա այս երկու տեսակները ծայր արևմուտքից մինչև ծայր արևելք կատաղի պայքար են մղում իրար դեմ, որից անմասն չենք նաև մենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել