168.am-ը գրում է․

Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով՝ ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աննախադեպ անկում է ապրել` 17.2 %:

Անկում է գրանցվել տնտեսության բոլոր ճյուղերում. Միջինից բարձր անկման ցուցանիշներ են արձանագրվել շինարարության՝ -51 %, առևտրի՝ -33,1 %, արտահանման՝ -30,3 % ոլորտներում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը թեև առհասարակ չի վստահում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին՝ նշելով, որ կառավարությունը հակված է լավագույն ցուցանիշներով նկարագրել իրավիճակը, այդուհանդերձ, վերջին տվյալների վերաբերյալ նկատում է. «Որքան էլ ուզենային շքեղ ցուցանիշներ նկարագրել, արդեն ակնհայտ է, որ համավարակով պայմանավորված՝ հանրապետությունում տնտեսական շրջանառությունը կտրուկ սահմանափակվել է, ինչի պարագայում՝ պարզ է, որ անկում է ապրում:

Միջազգային վարկանիշային կազմակերպությունները, մեր Կենտրոնական բանկը նշում էին մինչև 2% անկման մասըն, որոշ դեպքերում՝ մինչև տարեվերջ ենթադրում էին ավելի մեծ»:

Ըստ Վ. Բոստանջյանի՝ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է տնտեսական սահմանափակումների վերացում և արդյունավետ տնտեսական քաղաքականություն.

«Արդյունավետությունը պայմանավորված է որոշում կայացնողների պրոֆեսիոնալիզմով, նրանց գործունեության արդյունավետությամբ, իսկ այդ արդյունավետությունն այս պահի դրությամբ դեռևս կաղում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել