Ամերիկացի մոդել և ռեալիթի շոուի մասնակից Քայլի Ջենեչին զրկել են ամենաերիտասարդ հարուստի կարգավիճակից, քանի որ վերջինս կեղծել էր այն: Այդ մասին նշում է Forbes-ը:

Խորամանկ, հարուստ աղջիկը ֆինանսական մանիպուլյացիայի է դիմել իր հարսուտի կոչումը պահպանելու համար: Սակայն նրա ունեցվածքը գնահատում են ոչ ավել քան 900 միլիոն դոլար: Հայտնի է, որ այս տարվա սկզբին Քայլին վաճառել է իր Kylie Cosmetics բրենդի կեսը Coty-ին 600 միլիոն դոլարով, ստանալով դրանից ընդամենը 340 միլիոն դոլար վաճառքի բոլոր հարկերը վճարելուց հետո:

Forbes-ը նշում է, որ այդ կոսմետիկ միջոցները ավելի քիչ եկամուտ են բերել, քան նշվում է: 

Ամենահարուստ երիտասարդ կնոջ կոչումը Քայլին ստացել էր 2019 թվականի գարնանը: Այդ ժամանակ աղջիկը հայտարարեց, որ չէր սպասում նման հաջողակ ապագայի, իսկ իր բրենդը կարողացել է առաջ տանել սոցիալական հարթակների միջոցով: 21 տարեկանում հարստացած Քայլի Ջեները ետևում է թողել Մարկ Ցուկերբերգին, ով 23 տարեկանում իր առաջին միլիարդն էր աշխատել:

Ինչպես ավելի վաղ նշվում էր, հեղինակավոր կարգավիճակը և հսկայական գումարը չի փրկել աղջկան ընտանեկան դրամայից. անցյալ տարվա վերջին Քայլի Ջեները բաժանվեց ամուսնուց: Զույգը դադար է տվել հարաբերություններին և հույս է տալիս երկրպագուներին, որ միգուցե մոտ ապագայում նրանք միավորվեն: Բաժանումից հետո ծնողները հավասարապես խնամում են մեկամյա աղջկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել