Մարդիկ միշտ մտածում են, որ ուշադրության արժանի են հատկապես կանայք, սակայն տղամարդիկ նույնպես ունեն դրա կարիքը:

Երբեմն կանայք մոռանում են, որ պետք է մեկ-մեկ տղամարդկանց գովեստի խոսքեր ասել: 

Եվ այսպես, ահա այն 8 արտահայտությունները, որոնք տղամարդիկ սպասում են

Գիտեմ՝ քեզ մոտ ամեն ինչ կստացվի

Պատասխանատվության մեծ մասը տղամարդու վրա է: Նրանք պետք է հաջողակ լինեն կարիերայում, ընտանեկան հարաբերություններում: Եվ նրանք սպասում են այս արտահայտությանը:


Դու հիասքանչ ես

Անկախ ամեն ինչից՝ ասացեք նրան, որ հիասքանչ է: Սրանից ձեր հարաբերությունները հաստատ չեն փչանա:

Հիանալի տեսք ունես

Իհարկե, կարելի է ասել, որ նրա ժպիտը քեզ ուղղակի խենթացնում է: Բայց երբ նրա մարմնի մասին է խոսք գնում, ամեն ինչ այլ է դառնում:

 

Դու ինձ համար շատ ես աշխատում

Վստահ եմ, որ նա շատ է աշխատում, որպեսզի ձեր կյանքը էլ ավելի լավանա, այդ իսկ պատճառով ասացեք նրան, որ հիանում եք նրանով:

Շատ զվարճալի ես

Արտահայտությունը, իհարկե, վիճելի է, այդ պատճառով սա զգույշ օգտագործեք: Ճիշտ պահ գտեք դրա համար:

Հաճելի է, երբ տեսնում եմ, թե ինչպես ես աշխատում մեր հարաբերությունների վրա

Սա այդքան էլ նման չէ հաճոյախոսության, բայց սա լսելը, իհարկե հաճելի է:


Ես սիրում եմ քո մազերը

Տղամարդկանց մեծ մասը շատ բծախնդիր է իր մազերի նկատմամբ, քանի որ վախենում է ճաղատությունից: 

Անկողնում ուղղակի հրաշք ես

Դե, սա ամենակարևոր հաճոյախոսությունն է, որը ցանկանում է լսել յուրաքանչյուր տղամարդ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել