Երբ մարդիկ հանդիպում են իրենց սիրելի աստղերին, նրանք հաճախ զարմանք են ապրում, քանի որ իրենց կուռքը սպասվածից ավելի բարձրահասակ կամ ցածրահասակ է։ Բանն այն է, որ կինեմատոգրաֆները դիմում են խորամանկությունների, այդ պատճառով էլ մեզ մոտ թյուր պատերացում է կազմվում շատ աստղերի հասակի վերաբերյալ։ Որպեսզի մեկընդմիշտ վերանա այս խնդիրը տղան Շոտլանդիայից՝ Ռոբ Պոլը, 2004 թվականին ստեղծեց մի կայք, որտեղ նշված են բոլոր աստղերի հասակները:
Կայքի տվյալներին վստահորեն կարելի է հավատալ, քանի որ Ռոբն արդեն 16 տարի է՝ ուսումնասիրում է աստղերի հասակները։ Նա ոչ միայն մեջբերումներ է ներկայացնում աստղերի հարցազրույցներից, այլև համեմատում նրանց հասակներն այլ արտիստների հետ։
Ստորև ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք արտիստների հասակները։
Աննա Կենդրիկ և Հիլարի Դաֆֆ - 155 սմ
Մեգան Ֆոքս, Միշել Ռոդրիգես և Միլա Կունիս - 163 սմ
Մայլի Սայրուս և Դեմի Մուր - 164 սմ
Հոլլի Բերրի և Քեյթ Մոսս - 166 սմ
Ջեք Բլեք, Ջոնա Հիլլ և Բեն Ստիլլեր - 168 սմ
Էնն Հեթուեյ, Սանդլա Բուլլոկ և Դակոտա Ջոնսոն - 170 սմ
Մարկ Ռուֆֆալո և Ռոբերտ դե Նիրո - 171,5 սմ
Միլա Յովովիչ և Ռոբերտ Դաունի կրտսեր - 172 սմ
Վուդի Հարրելսոն և Գալ Գադոտ - 176 սմ
Մեթ Դեյմոն և Շարլիզ Թերոն - 177 սմ
Ջեք Ջիլլենհոլ և Ջոն Տրավոլտա - 181 սմ
Քրիստիան Բեյլ և Թոմ Հենքս - 182 սմ
Քվենտին Տարանտինո, Կիանու Ռիվս և Պիրս Բրոսնան - 185 սմ
Ժան Ռենո, Կրիս Պրատտ և Հյու Ջեքման - 187 սմ
Օմար Սի և Սաշա Բարոն Կոեն - 190 սմ
Ջո Մանգանելլո - 195 սմ