Առաջարկում ենք թեստ հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց և խորհուրդ է տալիս անկեղծ պատասխանել հարցերին:

Դրեք 1 միավոր «միշտ» տարբերակի, 2 միավոր՝ «երբեմն» տարբերակի, և 3՝ «երբեք» տարբերակի համար:

1. Ինձ դուր է գալիս իմ արտաքին տեսքը:

2. Ես վստահ եմ իմ ընդունակությունների վրա:

3. Ես ինձ լավ մարդ եմ համարում:

4. Ես չեմ զղջում կատարածս սխալների համար, դրանք ձևավորել են իմ փորձը:

5. Ես չեմ կարողանում նախանձել:

6. Ես ինձ ոչ մեկի հետ չեմ համեմատում:

7. Ես ինձ բարյացակամ եմ համարում:

8. Ինձ դուր է գալիս բարձրաձայնել տարիքս:

9. Ինձ դուր է գալիս բարձրաձայնել, թե ինչ մասնագիտություն ունեմ:

10. Ինձ դուր է գալիս կոմպլիմենտներ ստանալ:

Արդյունքները

Մինչև 12 միավոր

Անկասկած սեր

Ցնցող արդյունք է, որը խոսում է այն մասին, որ Դուք կարողանում եք սիրել ինքներդ Ձեզ: Դուք ընդունում եք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, չեք փնտրում Ձեր մեջ թերություններ, վստահ եք Ձեր յուրահատկության և անկրկնելիության մեջ: Հենց այսպիսի մարդն է ընդունակ ամեն ինչի. նա իր գործի իսկական պրոֆեսիոնալն է, սա այն մարդն է, ով ի վերջո հասնում է հաջողության (այդ թվում՝ նաև ֆինանսական), նա հրաշալի ծնող է, ով ընդունակ է զարգացնել իր երեխայի մեջ սիրո և ինքնավստահության զգացում:

13-20 միավոր

Դեռ տեղ կա ձգտելու

Ինչպես մարդկանց մեծամասնությունը, Դուք նույնպես Ձեր ընդունակությունների վերաբերյալ կասկածներ ունեք: Սակայն, ընդհանուր առմամբ, Դուք աշխատում եք առավելագույնս սիրել և ընդունել Ձեզ, ջանք եք գործադրում, որպեսզի ձեռք բերեք այդ կարևորագույն զգացումը: Դուք ճիշտ ճանապարհի վրա եք: Աշխատեք ավելի հաճախ լսել ինքներդ Ձեզ և Ձեր ցանկությունները, հաշվի առեք սեփական կարծիքները:

21 և ավելի

Պրոբլեմներ կան

Ցավոք սրտի, Դուք այնքան էլ Ձեզ չեք սիրում: Հնարավոր է, դրան նպաստել է բարդ մանկությունը, որի պատճառով Դուք սովորել եք հավատալ ուրիշներին և անընդհատ «կատարելագործվել»: Այն բանի գիտակցումը, որ սիրել ինքներդ Ձեզ կարելի է և պետք է, արդեն կօգնեն հաղթահարել այդ արգելքը: Սկսեք միանգամից ասել, թե ինչն է դուր գալիս և ինչը դուր չի գալիս, արեք այն, ինչ ցանկանում եք: Շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել