Պետք չի խղճալ վարորդներին, պետք է վերջիններիս ստիպել գործադուլ անել` վճարելով 100 դրամ: Իրենք, 100 դրամ ստանալով, չեն համաձայնի գծատերերի ախորժակը բավարարել... Արդյունքում բազմաթիվ գծեր կփակվեն, ու գծատերերը չեն ստանա անգամ էդ 100 դրամները: Բան չունեմ ասելու, դժվարություններ կառաջանան տեղափոխման հետ կապված, բայց պայքարել է պետք, չեմ կարծում, որ ամբողջ աշխատավոր բնակչությանը հեռացնեն աշխատանքից չներկայանալու կամ ուշանալու համար, էդ կերպ նաև դաս կտանք պետությանը, վնասներ կկրի. արհեստական գործադուլ: Հավատացեք, էս խեղճ ու տանջված ժողովուրդն ավելի դիմացկուն է, քան էդ հաստավիզները: Մի քանի օր հաց չուտեն կամ գրպանները փող չմտնի՝ հազար հիվանդություն ձեռք կբերեն դրանք... Խելոք են, կզիջեն... Միայն թե միավորվել է պետք... Պայքարում ենք... Ունեմ, բայց չեմ վճարելու. շատ էլ որ ունեմ, բա էն չունեցողները ի՞նչ անեն... Ջանդամին, թե հայհոյանքներ չեն հնչի հետևիցս... էս էդ դեպքը չի... Մեղք է էս ժողովուրդը... Սիրտս կտոր-կտոր է լինում... Թողեք՝ հանգիստ սրտով` չխղճալով ապրենք էլի, այ տմարդիներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել