Տեր Նավասարդ արք Կճոյանի և Այրարատյան Հայրապետական թեմի ՍԲ ՍԱՐԳԻՍ եկեղեցում ծառայող Տեր Հակոբ քհն Խաչատրյանի միջև ձևավորված հակամարտությունն արդեն նոր զարգացումներ է ստանում: Առաջնորդական փոխանորդը ձգտում է կանխել Տեր Հակոբ քհն Խաչատրյանի եղբոր՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպս Խաչատրյանի մուտքը Հայրապետական թեմ՝ իր թիրախը դարձնելով նրա եղբորը, իսկ Տեր Հակոբն էլ հաշվարկում է իր եկամուտները և տեսնում, որ ՍԲ Երրորդություն եկեղեցի հաճախողները հիմնականում սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներ են, ինչն էլ նշանակում է, որ Տեր Հակոբի գրպանը շատ հաճախ դատարկ է մնալու... Իսկ Վեհափառ Հայրապետը լռում է... Նա չի տեսնում, որ խարխլվում է վստահությունը եկեղեցու հանդեպ, արծաթասիրությամբ և աթոռակռվով բռնված հոգևորականները խայտառակում են մեր եկեղեցին, այնտեղից վանում հավատացյալներին: Չեմ կարող պնդել, թե կաթողիկոսն է հակակճոյանական շարժման հովանավորը, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ այս ամենի նրա ստրով է... ԱՄՈԹ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել