Aysor.am-ը գրում է․
Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է 477-ով՝ գերազանցելով 22 հազարի շեմը, 11 մարդ մահացել է, հինգշաբթի հայտարարել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հիվանդացել է 477 մարդ, այդ թվում՝ 32 երեխա և 104 բուժաշխատող, հոսպիտալացվել է 141 մարդ, գրանցվել է 11 մահ, վերականգնվել են 444 մարդ» - ասել է Ստեպանովը ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ համաճարակի սկզբից ի վեր ապաքինվել է 8439 մարդ, մահացու դեպքերի թիվը կազմել է 669:
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2020/05/28/%D5%88%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-COVID/1701493
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել