Ուկրաինայում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 22 382-ի


16:11 , 28 մայիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Ուկրաինայում մեկ օրում  կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է 477-ով՝  գերազանցելով 22 հազարի շեմը, 11 մարդ մահացել է, հինգշաբթի հայտարարել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը:

«Անցած մեկ օրվա ընթացքում հիվանդացել է 477 մարդ, այդ թվում՝ 32 երեխա և 104 բուժաշխատող, հոսպիտալացվել է 141 մարդ, գրանցվել է 11 մահ, վերականգնվել են 444 մարդ» - ասել է  Ստեպանովը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ համաճարակի սկզբից ի վեր ապաքինվել է 8439 մարդ, մահացու դեպքերի թիվը կազմել է 669: