Պարոնայք, դուք հաշվի առե՞լ եք այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները մինչև հիմա ինչ գույք ձեռք են բերել, իրենց հաշվարկների մեջ ունեցել են նաև այժմյան գործող գույքահարկի չափը: Դեռ չեմ ասում, որ գույքահարկի թանկացման դեպքում կդանդաղի անշարժ գույքի առուծախը, բայց պատկերացնո՞ւմ եք, թե քանի մարդ է իր այսօրվա ունեցած գույքը հանելու վաճառքի, քանի որ այդ գույքն արդեն գրավիչ չի լինելու: Իսկ գիտե՞ք, որ այդպես կփլվի անշարժ գույքի շուկան:

Դուք հաշվի չեք առել, որ մեր սփյուռքի հայրենակիցների համար հենց ցածր դրույքաչափն էր գրավիչ դարձնում այստեղի գույքը: Ուզում եք սփյուռքի ոտը կտրե՞լ Հայաստանից:

Երեկ, ճիշտն ասած, ուզում էի անդրադառնայի քաղաքապետի` անշարժ գույքի գներն ընկնելու վերաբերյալ ասածին և մեր քաղաքացիներին հակառակ կոչն անեի, ասեի․ «Խուճապի մի մատնվեք, ամեն ինչ լավ է լինելու, քաղաքապետը սխալվում է»: Բայց այսօր այդպիսի բան չեմ ասի, որովհետև Հայկ Մարությանը ճիշտ էր, մի բան գիտեր մարդը, հո զոռով չի՞, և մեր հարենակիցները ոնց կարող են, թող իրենց գլխի ճարը տեսնեն․ անշարժ գույքի գները ՊԱՅԹԵԼՈՒ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել