Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 28 596-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:

Գերատեսչությունից հայտնում են, որ «Քովիդ-19»-ով հիսպիտալացված հիվանդների թիվը շարունակում է նվազել: Չորեքշաբթի արձանագրվել է մահվան 66 նոր դեպք: Երեկ հիվանդանոցներում 16 264 մարդ: Այսօրվա տվյալներով՝ հիվանդանոցներում գտնվում է 15 680 մարդ:

Հաղորդվում է, որ երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր ավելի քան 101 հազար մարդ է հոսպիտալացվել, որոնցից 17 800-ը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում:

Վերջին 24 ժամում հիվանդանոց է տեղափոխվել 271 մարդ: Վերակենդանացման բաժանմունքում բուժվում են 1501-ը, որոնց թիվը վերջին մեկ օրում ավելացել է 32-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել