Tert.am-ը գրում է․

Իշխանությունների կողմից հռչակված սահմանադրական ճգնաժամ ասվածը, եթե փակագծերը բացենք հետևյալն է, որ այս Սահմանադրական դատարանը իր  կազմով Նիկոլ Փաշինյանին չի հնազանդվում և այդ հարցը պետք է լուծել. Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:

«Հրայր Թովմասյանի մերձավորների նկատմամբ քրեական գործերի հարուցումը, որով նրա նկատմամբ ճնշում էր գործադրվում, որ նա հրաժարական տար, հետո վաղաժամկետ օրենքի չարաբաստիկ ընդունումը, այս ամենը պետք է դիտարկել մի շղթայում: Հանրաքվեն արդեն իսկ հակասահմանադրական է, և չէր անցել այն բոլոր ընթացակարգերը, որը պետք է անցներ: Դա Վենետիկի հանձնաժողովին դիմելն էր, դա ՍԴ-ի կարծիքը լսելն էլ և այլն: Բայց ծրագիր էր դրված և անունը դրվում էր ժողովուրդ, որպեսզի վստահ լինեին, որ ժողովուրդը իրենց կողմն է: Այն դեպքում, որ Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերը ժողովուրդը չի որոշում, որովհետև ժողովուրդը պետք է միայն ընտրի օրենսդիր և գործադիր իշխանությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել