Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»։

Վարչապետը նշեց, որ, իր համոզմամբ, կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն:

«Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։ Մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն, օրինակ՝ մենք մեր բազմաթիվ հայրենակիցներին արտերկրից վերադարձնում ենք հայրենիք, ու նրանց մեջ կան, լինում են ու կլինեն կորոնավիրուսով վարակվածներ, ու եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ»,- ասաց նա և նշեց, որ ամենօրյա ռեժիմով խստացնելու են վարչական հարկադրանքի մեթոդները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել