Tert.am-ը գրում է․
Ազգային ժողովի նիստի մեկնարկին զավեշտալի միջադեպ գրանցվեց: Նախ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երբ հայտարարեց առաջին նախագծի քվեարկությունը, վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, որը հիշեցրեց, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի ծննդյան օրն է: Պատգամավորները շնորհավորեցին նրան ծափողջույններով:
ԱԺ-ն շարունակում էր նախագծերի քվեարկությունը, երբ ԲՀԿ-ական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ծաղկեփունջը ձեռքին մոտեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, այնուհետև հետ վերադարձավ և ծաղկեփունջը նվիրեց Կարինե Պողոսյանին: Պատգամավորները տևական ժամանակ ծիծաղեցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/05/27/Parliament/3300442
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել