Բոլորս առանց բացառության շատ տարբեր ենք և տարբերվում ենք շրջապատից: Սակայն կային մարդիկ, որոնք իրենց ժամանակաշրջանի համար չափազանց տարօրինակ էին: Այդ մարդկանցից էր հենց այս տղամարդը, ում նայելիս մտածում ես՝ արդյո՞ք նա իրական է եղել:

Լուսանկարում պատկերված է իրական մարդ, ով ծնվել է 1901 թվականին: Նրան անվանում էին Շլիտցի Սյուրտիս, սակայն բոլորը նրան ասում էին Շլիտցի: Նա հանդես է եկել կրկեսում, և նրան ներկայացրել եմ որպես ացտեկների վերջին ներկայացուցչի:

 

Դե, արդեն պարզ էր, թե ինչու են հենց նրան ընտրել այդ կերպարում, սակայն պետք է նշել, որ նա այդ հին ցեղի ներկայացուցիչը չէր իրականում: Ամեն ինչ ավելի պարզ էր. նրա մոտ ախտորոշել էին միկրոկեֆալիա, ինչը նշանակում էր, որ նրա ուղեղը սովորականից փոքր էր: Արտաքինն էլ էր մատնում այդ ամենը: Իսկ կրկեսն օգտվում էր այդ ամենից և նրան կանացի հագուստներ էր հագցնում: 

Բայց դիտողները նրան շատ լավ էին վերաբերում և գալիս էին նրան նայելու որպես կենսուրախ մարդու, ում ժպիտը բոլորին ուրախացնում էր: Հենց դա էլ հնարավորություն տվեց Շլիտցին դառնալու ամենահայտնի կրկեսային դեմքերից մեկը: Նա հանդես է եկել աշխարհի ամենաճանաչված կրկեսներում:

 

Ֆիլմաշխարհը ևս նրա նկատմամբ անտարբեր չէր: Այսպես, օրինակ, նա նկարահանվել է Ֆրիկի ֆիլմում, որտեղ հենց իր կերպարն էլ մարմնավորել է: 

Սակայն դերասանի կարիերան այդքան էլ չհաջողվեց, և դա միակ ֆիլմն էր, որտեղ նրան հաջողվեց խաղալ: 

Մարդու փրկությունը

Քանի որ Շլիտցին ինքնուրույն չէր կարող ապրել, նրան խնամք էր հարկավոր: Այդ խնամակալը կապիկների մարզիչն էր, ով մինչև իր կյանքի վերջ հոգ է տարել այս ոչ սովորական մարդու մասին:

 

Դժբախտաբար, երբ մարզիչը մահացավ, Շլիտցին տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ նա ընկավ դեպրեսիայի մեջ և դադարեց ժպտալուց: Նա արդեն համակերպվել էր այդ մտքի հետ, բայց հրաշք տեղի ունեցավ, և կրկեսի դերասաններից մեկը նկատեց նրան և արեց ամեն ինչ, որպեսզի Շլիտցին վերադառնա կրկես: 

Արդյունքում նա կրկեսում աշխատեց մինչև իր կյանքի ավարտը և շրջապատի խոսքերով շատ երջանիկ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել