Այս 16-ամյա փոքրիկը, ով Կանադայից է, կշռում է ընդամենը 10 կգ: 

Քենադի Ժուրդեն-Բրոմլին ուղղակի փոքրիկ հրաշք է: Աղջիկն ավագ դպրոցի աշակերտուհի է և սովորական կյանք է վարում: Քենադին աշխարհ է եկել արտասովոր հիվանդությամբ: Աղջկա մոտ թզուկություն է: Այսօր շատ մարդիկ են ծնվում գենոմային անոմալիաներով: Աղջիկը շատ փոքր է ծնվել, բժիշկները կասկածում էին նույնիսկ, որ նա կապրի: Բարեբախտաբար, աղջկա օրգանիզմն ամեն ինչից ուժեղ գտնվեց և պայքարեց իր իսկ կյանքի համար:

 

Հղիության ընթացքում մայրն անհանգստանում էր, քանի որ որովայնը չէր մեծանում: Սակայն բժիշկներն ասում էին, որ պտղի հետ ամեն ինչ նորմալ է: Որոշ ժամանակ անց կինը ծննդաբերեց երեխայի, ում քաշը ընդամենը 1 կգ էր, իսկ հասակը՝ 28սմ: Երեխայի վերջույթներն այդքան էլ չէին զարգանում: Ծնողները չափից շատ էին անհանգստանում, չէ՞ որ բժիշկները ոչ մի ախտանիշ չէին տալիս: Երեխային իր կազմվածքը տիկինիկ տեսք էր տալիս, այդ իսկ պատճառով էլ մարդիկ նրան տարօրինակ էին համարում:

 

Աղջիկը ամենահասարակ դպրոցն է հաճախում, որտեղ լավ է սովորում, սիրում է լողով զբաղվել, հոկեյ է խաղում և ծնողներին է օգնում: Իսկ այդ ամենը անում է, չնայած որ շատ փոքրիկ մարդմին ունի: Նա շատ ընկերներ ունի և ապագայի մեծ պլաններ է կազմում: Շուտով կավարտի դպրոցը և մասնագիտություն ձեռք կբերի:

Քենադիի ոչ սովորական տեսքը գրավել է Էլեն Սմիթի ուշադրությունը և նա աղջկան հրավիրել է ֆիլմում խաղալու: Նրան ոչ թե ուղղակի դեր են տվել, այլ «Iep» ֆիլմի գլխավոր դերը: Քենադին մարմնավորում էր փոքրամարմին մի աղջկա կերպարի, ով ձեռքերի փոխարեն ծնվել էր հրեշտակի թևերով: Ամուսնացած զույգը գտել է նրան և սկսել դաստիարակել, իսկ մեծանալուց հետո աղջիկը թողնում է նրանց և հեռանում: Ֆիլմը տխուր և մի քիչ էլ հուզիչ է, սակայն աղջիկը շատ լավ է կատարել իր աշխատանքը:


Քենադին փոքր եղբայր ունի՝ Տիրան անունով, ով միանգամայն առողջ է ծնվել: Տղան իր չափսերով գերազանցում է աղջկան: Սակայն այս ամենը չի խանգարում, որ նրանք լավ ընկերներ լինեն և լավ ժամանակ անցկացնեն միասին: Եթե ինչ-որ մեկը փորձում է նեղացնել աղջկան, եղբայրը միշտ նրա կողքին է՝ պաշտպանելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել