Pasinfo.am-ը գրում է.
Երկրորդ դասարանի աշակերտուհի Վասիլիսա Գալիցինային բռնաբարելու և սպանելու համար Ուզբեկստանի քաղաքացի Ֆարուխ Տաշբաևը Կազանում դատապարտվել է ցմահ ազատազրկման:
8-ամյա աղջիկը կորել էր 2013 թվականի փետրվարի 2-ին: 3 օր շարունակ հարյուրավոր ոստիկաններ և կամավորներ փնտրում էին նրան:Եվ միայն 3 օր հետո ծայրամասի մայրուղիներից մեկում ձերբակալվել է 30-ամյա Ֆարուխ Տաշբաևը:
«Life News»-ի փոխանցմամբ, հարցաքննության սկզբում կասկածյալն ընդունել էր, որ նա իրոք տեսել է աղջկան, բայց նշել, թե ընդամենը երեխայի խնդրանքով նրան տարել է այնտեղ, որտեղ նա է կամեցել:Ավելի ուշ արդեն, խոստովանել է, որ բռնաբարել է և սպանել` ցույց տալով աղջկա դիակի գտնվելու վայրը:
Հուլիսի 12-ին երդվյալ ատենակալները միաձայն կողմ քվեարկեցին` Ֆարուխ Տաշբաևին դատապարտելու համար, իսկ դատախազը դատարանին խնդրել էր մեղադրյալին դատապարտել ցմահ ազատազրկման:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/19288
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել