Այս թեստը ցանկալի է անցնել միասին, քանի որ միայն այդ դեպքում այն ընտանիքին կբերի մաքսիմալ օգուտ, ավելի կմտերմացնի ձեզ և կօգնի լավ հասկանալ միմյանց:

Յուրաքանչյուր հարցի պատասխանը պետք է լինի 0-10 միավոր, որը դուք կնշանակեք ինքներդ ձեզ` կախված նրանից` միշտ, հաճախ, հազվադեպ կամ էլ երբեք չեք անում այնպես, ինչպես գրված է:

Փորձեք հարցերին ազնվորեն պատասխանել:

Թեստ ամուսնու համար

1. Ուշադի՞ր եք ձեր կնոջ հանդեպ, ծննդյան օրը, ամուսնության օր ծաղիկներ կամ այլ նվերներ մատուցո՞ւմ եք նրան

2. Հետևո՞ւմ ենք ոսկե կանոնին՝ չքննադատել կնոջը օտարների, նույնիսկ հարազատների ներկայությամբ։

3. Բացի տան համար անհրաժեշտ առևտրի գումարից՝ անձնական ծախսերի միջոցներ տալի՞ս եք նրան։

4. Ջանքեր գործադրո՞ւմ եք, որպեսզի հասկանաք կանացի բնավորությանը բնորոշ տրամադրության տատանումներից, հոգնածությունից, լարվածությունից ի հայտ եկող նյարդային վիճակները։

5. Ձեր ազատ ժամանակի գոնե կեսը անցկացնո՞ւմ եք ձեր կնոջ հետ։

6. Զե՞րծ եք մնում ձեր կնոջը հարևանի կնոջ հետ համեմատելուց, եթե դա ձեր կնոջ օգտին չէ։

7. Հետաքրքրվո՞ւմ եք ձեր կնոջ մտավոր կյանքով, այն գրքերով, որոնք նա կարդում է, կիսո՞ւմ եք տարբեր հարցերի շուրջ նրա կարծիքը։

8. Առանց խանդելու թո՞ւյլ եք տալիս, որ նա պարի այլ տղամարդկանց հետ կամ ընդունի նրանց ընկերական ուշադրությունը։

9. Օգտագործո՞ւմ եք հնարավորությունը, որպեսզի գովաբանեք ձեր կնոջը և հայտնեք ձեր հիացմունքը։

10. Շնորհակալություն հայտնո՞ւմ եք ձեր կնոջը ձեր հանդեպ ցուցաբերած փոքրիկ ուշադրությունների համար` կոճակ ամրացնել, վերնաշապիկ արդուկել և այլն:

Թեստ կնոջ համար

1. Ձեր ամուսնուն լիարժեք ազատություն տալի՞ս եք ծառայողական հարցերում, զե՞րծ եք մնում նրա գործընկերներին քննադատելուց, քարտուղարուհու ընտրության հարցերին մասնակցելուց։

2. Ջանքեր գործադրո՞ւմ եք, որպեսզի ձեր ընտանեկան օջախը ձեր ամուսնու համար գրավիչ դարձնեք։

3. Հաճա՞խ եք փոփոխում նախաճաշի կամ ընթրիքի մենյուն

4. Այնքան տեղեկացվա՞ծ եք ձեր ամուսնու գործերից, որ հօգուտ նրա կարող եք միասին քննարկումներ անել։

5. Կարո՞ղ եք համբերատարորեն հանդուրժել ֆինանսական դժվարությունները` չքննադատելով ձեր ամուսնուն բացթողումների համար և չհամեմատելով նրան այլ, ավելի հաջողակ տղամարդկանց հետ։

6. Ուշադրություն դարձնո՞ւմ եք նրա հագուստին, գիտե՞ք` ինչպիսի ոճ է նա սիրում և ինչպիսի գույներ է նախընտրում։

7. Ջանքեր գործադրո՞ւմ եք, որպեսզի բարիդրացիական հարաբերություններ ունենաք ձեր ամուսնու մոր և այլ ազգականների հետ։

8. Գնո՞ւմ եք փոխզիջումների, երբ ձեր կարծիքները չեն համընկնում։

9. Հետևո՞ւմ եք նորություններին, նոր գրքերին, որպեսզի կիսեք ձեր ամուսնու հետաքրքրությունները։

10. Կսովորե՞ք ձեր ամուսնու սիրելի խաղերը, որպեսզի նրա հետ կիսեք ազատ ժամանակը։

Արդյունք

Եթե դուք հավաքել եք 100 միավոր, նշանակում է` դուք իդեալական ամուսին (կին) եք: Եթե ավելի քիչ միավորներ եք հավաքել, մի տխրեք, դուք առիթ ունեք ինքնակատարելագործվելու, առավել ևս, եթե գիտեք` ինչ է ձեզ պակասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել