Aysor.am-ը գրում է․

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը և արձանագրում, որ 2004թ. Հունգարիայում տեղի ունեցած հանցագործությունը և 2012թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից հանցագործի ներումն ու փաստացի հերոսացումն Ադրբեջանի կողմից պետականորեն տարվող հայատյաց քաղաքականության ցցուն դրսևորում էր, որը տասնամյակներ շարունակ արտահայտվում է բոլոր հնարավոր բնագավառներում:

«2004 թվականից հետո հայատյացությունը Ադրբեջանում առավել կազմակերպված բնույթ է կրում, և մարդասպան Սաֆարովի վարքը ադրբեջանական պետական քարոզչության և հենց մարդու իրավունքների հանձնակատարի կողմից ներկայացվում է որպես «լավագույն օրինակ»: Նման դրսևորումների շարունակում ենք ականատես լինել անընդհատ՝ պաշտոնական քաղաքականության մեջ, հասարակական կյանքում և ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել