Panorama.am-ը գրում է.

Ուղեվարձի թանկացումից դժգոհում ու բողոքում են թե՛ ուղևորները, թե՛ վարորդները: «Ավելի վատ մեր համար, ուղեվարձը թանկացրին, մեր գծերի փողն էլ ավելացրին»,- ասաց թիվ 13 միկրովատուբային երթուղու վարորդներից մեկը: 

23 համար երթուղայինի դուռը կնոջ ձեռքերից սահեց, գնաց ու դըըըըխկ:  «Տեսա, դարձել է 150 դրամ, վատացա»,- տեղավորվելով երթուղայինում՝ բացատրեց կինը:

Երթուղայինում մի քանի մարդ ևս այդ պահին իմացավ, որ ուղեվարձը թանկացել է: Դժգոհեցին: Վարորդն էլ սկսեց:
«Տղեքն անհաց էին մնացել: Բռնին, թանկացրին: Մյուս օրվանից մեր պլան էլ դարձրել են 30 հազար դրամ, գազն էլ` մեր հաշվին»,- ասաց վարորդը:

Երթուղայինում` իմ գտնվելու ընթացքում բոլորն էլ 150 դրամ վճարեցին ու իջան: Իմ փոխարեն ուրիշը ստացավ, չեմ կարող ասել՝ հակառակ դեպքում ես ինչքա՞ն կվճարեի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել