Serj TankianԴուք դեգեներատ եք: Սա այլևս փաստ է: Դուք այլասերել եք մի ողջ ժողովրդի պատմություն: Վերջին մի քանի հարյուրամյակում, օրինակ, Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից, 1918-ին 1000 տարվա անէությունից հետո ցեղասպանված հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետություն է ստեղծել, համալսարան ու Գիտությունների ակադեմիա է ստեղծել, քաղաքներ ու գյուղեր է կառուցել, հազարավոր հայորդիների կյանքի գնով Արցախ է ազատագրել ու ատամներով պահել...

Բայց սրանք ոչ մի նշանակություն չունեն Ձեզ համար, որովհետև Դուք սովորական դեգեներատ եք, ով այլասերում է հայ ժողովրդի պատմությունն ու ձեռքբերումները: Դեգեներատ, ով նույնիսկ չի բարեհաճում ձեր նմաններին «վերջին մի քանի հարյուրամյակում ամենամեծ նվերը» մատուցած ժողվարչապետին տրված խոստումը կատարել՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Եթե խոսքը գնար մասնավոր անձանց մասնավոր պայմանավորվածությունների մասին, կարելի էր ասել՝ Դուք խաբեբա եք, սովորական ժուլիկ: Բայց քանի որ Դուք հանրային դեմք եք, Դուք հեղափոխական գործիչ եք, Դուք միտինգային հարթակներից ելույթներ ունեցող ու կոչեր անող եք, ուստի և դեգեներատ եք, ազգային մասշտաբների դեգեներատ:

Ի դեպ, եթե, բացի այլասերումից, հայրենիքին ու հայ ժողովրդին ոչ մի այլ բան չեք կարողանում տալ, եթե Նիկոլ Փաշինյանին տրված խոստումը չեք կարողանում կատարել, գոնե ժողվարչապետին օգնեք ընտանեկան մաֆիոզ բիզնեսների հարցում: Երևի տեղյակ եք՝ Ռուսաստանում ադամանդի ու ծխախոտի կանտրաբանդայի ճանապարհները բացահայտված են ու փակված են: Ձեզ երկուսիդ մի բան է միավորում՝ փող, մեծ փող: Մի բան արեք, մի բանով ձեռք գցեք հայ ժողովրդին «վերջին մի քանի հարյուրամյակում ամենամեծ նվերը» մատուցած ժողվարչապետին, գոնե օգնեք նրան Ձեր կողմերում իրացնել մաքսանենգ ծխախոտն ու ադամանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել