Hraparak.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյնաի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստը փակ է լրագրողների և լրատվամիջոցների համար՝ բացառությամբ օպերատորների։ Դատարանի շենքը շրջափակել են ոստիկանները, տեղակայված են ոստիկանական ուժեր։

Եթե նախկինում երկաթյա պատնեշներ տեղադրվում էին հենց շենքի դիմաց, ապա այսօր շենքի բակի մուտքի մոտ, որը հսկվում է տասնյակ ոստիկաններով։

Ուշագրավն այն է, որ այսօր ոստիկանները շրջափակել են նաև ոչ միայն  դատարանի շենքի բակը, այլև Կոմիտասի անվան պանթեոնի այգին և պատնեշներ են տեղադրված այգու յուրաքանչյուր մուտքի մոտ։ 

Ոստիկանները թույլ չեն տալիս ոչ մի անձի մուտք գործել այդ տարածք։

Նշենք նաև, որ դատարանը, ոստիկանությունը խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել