Երեկ գրել էի, որ անհասկանալի պատճառներով վերջին օրերին, համաճարակի տարածմանը զուգահեռ, նվազում է օրական արվող թեստերի քանակը։

Ու եթե 3 օր առաջ արվել է 1317 թեստ, 2 օր առաջ՝ 1197, ապա երեկ արվել է ընդամենը 960 թեստ։

Պարզ չէ, թե ինչն է խնդիրը... Թեստերն էլի վերջանո՞ւմ են, որ խնայում եք։ Ռեակտիվնե՞րն են վերջանում։ Լաբորատորիանե՞րն են փակվում։ Թեստ անողնե՞րն են վերանում։

Այս ֆոնին ահավոր ցինիկ է հնչում առողջապահության համակարգի չինովնիկներից մեկի երեկվա հայտարարությունը, թե ընդլայնվել են լաբորատոր կարողութունները, և «ախտորոշման պրոցեսում ներառվել են թե՛ մարզային մակարդակի լաբորատորիաներ, թե՛ առանձին բժշկական կազմակերպությունների լաբորատորիաներ»։

Մայիսի 21-ից օրական արվող թեստերի թիվը նվազում է՝ հինգ օրում կրճատվելով համարյա երկու անգամ (1832-ից 960), իսկ իշխանությունները հայտարարում են թեստավորման կարողությունների ընդլայնման մասին։

#կորոնարսեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել