Armeniasputnik.am-ը գրում է․

Փորձագետի կարծիքով՝ թեև կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, սակայն այն դեռ հնարավոր է փրկել։

Հայաստանը կրկնում է SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակի տարածման իտալական սցենարը։ Իրավիճակը դեռ կարելի է փրկել, եթե խիստ սահմանափակումներ կիրառվեն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում վարակվածների աննախադեպ աճ է գրանցվել` 425 մարդ։ Մայիսի 25-ի պաշտոնական վիճակագրության համաձայն` երկրում Covid-19–ով վարակվածների բացահայտված դեպքերը 7113–ն են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել