Հայաստանը կրկնում է SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի նոր տեսակի տարածման իտալական սցենարը։ Իրավիճակը դեռ կարելի է փրկել, եթե խիստ սահմանափակումներ կիրառվեն։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։