Ըստ վերջերս կատարված հետազոտության՝ միևնույն ծառայության դիմաց կանանցից պահանջում են ավելի շատ գումար, քան տղամարդկանցից: Գնային անհամապատասխանությունը պայմանավորված է այն ենթադրությամբ, որ կանայք չգիտեն, թե ինչ արժե վերանորոգումը: Կանայք, խորամանկելով կամ ցույց տալով, թե տեղյակ են գներից, մեծացնում են արդար գումար վճարելու շանսերը:

Կանայք, ովքեր առանձնապես գլուխ չեն հանում մեքենաների վերանորոգումներից, կարող են խուսափել ավտոմեխանիկի կողմից թալանվելուց՝ պարզապես կատարված աշխատանքի համար առաջինը վճարի չափն առաջարկելով:
Որոշակի գումար առաջարկելով` կանայք կարող են խուսափել ավելորդ գումար վճարելուց, քանզի այս քայլը ցրում է այն ենթադրությունը, թե նրանք չգիտեն վերանորոգման գինը: Ըստ «Times»–ում հրապարակված մի հետազոտության` ավելորդ գումարից խուսափելու մի այլ տարբերակ է ավտոմեխանիկայի մասին խոսակցություն սկսելը, ինչի շնորհիվ կանայք ցույց են տալիս, որ իրենք պատկերացում ունեն այդ ոլորտից:
Հետազոտությունը իրականացվել է Իլինոիսի Հյուսիսարևմտյան համալսարանից Մեգան Բուսի, Այելեթ Իսրելիի և Ֆլորիան Զեթլմեյերի կողմից:
Նրանք հայտնաբերել են, որ «տեղեկատվության ասիմետրիան» (երբ վաճառողը գիտի ավելին, քան սպառողը) այն առանցքային պատճառն է, որի հետևանքով ծագում է անհամապատասխանությունը կին և տղամարդ վարողների միջև: Հետազոտական խմբում տղամարդիկ և կանայք բազմիցս զանգահարել են ավտոտնակներ, որտեղից էլ ներկայացվել են ծառայությանը համապատասխան վճար, ծառայության արժեքը գերազանցող վճար կամ էլ ոչ մի վճար չեն նշել: Նրանք պարզել են, որ կանայք չգիտեն մեքենաների վերանորոգման մասին ոչինչ: Որոշ ավտոմեխանիկներ այս հանգամանքից կարող են օգտվել: Երբ տղամարդիկ ոչինչ չգիտեին, մեխանիկները կարծում էին, թե նրանք ուղղակի ձևացնում են, թե չգիտեն, իրենց ստուգելու համար:
Պրոֆեսոր Բուսը «Times»-ին հաղորդել է, որ այն փաստը, որ տղամարդիկ չեն տուժում, երբ չեն իմանում ավտոսպասարկման գների մասին, ցույց է տալիս, որ կա խտրականություն:
Այսպիսով, տեղեկատվության ասիմետրիան ահագնացող չափերի է հասնում ավտովերանորոգման ոլորտում:



