1in.am-ը գրում է.

«Բարև Երևան» դաշինքը տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված հայտարարություն տարածեց՝ խորհրդարանական բոլոր խմբակցություններին առաջարկելով արտահերթ խորհրդարանական լսումներ անցկացնել և քննարկել սակագինը 100-ից 150 դրամ դարձնելու որոշումը: 

Թե ի՞նչ կարծիք ունի այդ մասին քաղաքական մեծամասնությունը, երեկ ԳՄ նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

«Բարգավաճ Հայաստան»-ի տեսակետին ծանոթանալու նպատակով«Առաջին լրատվական»-ը զրուցեց կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ: 

Նրա խոսքով՝ այս որոշումը ծանրագույն սոցիալական վիճակում գտնվող մեր քաղաքացիների ուսերին լրացուցիչ բեռ է և հերթական խթան, որ բազմաթիվ խնդիրներ ունեցող, ապրուստի հնարավորություն չունեցող քաղաքացիները մտածեն երկիրը լքելու մասին. «Անհրաժեշտ է լուծումներ գտնել, գիտեք, հիմա մեր և՛ քաղաքային, և՛ խորհրդարանական խմբակցությունները հանդիպումներ են անցկացնում փոխադրող ընկերություններց մի քանիսի հետ: Տնտեսական բլոգի մեր մասնագետները ուսումնասիրություններ են անցկացնում և առաջիկայում կտան իրենց եզրակացությունը»:

ԲՀԿ խոսնակից հետաքրքրվեցինք նաև՝ ի՞նչ կարծիք ունի իրենց խմբակցությունը «Բարև Երևան» դաշինքի առաջարկի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Որքան այդ հարցը բաց և հրապարակայնորեն ուսումնասիրվի, այնքան լավ` դա իմ անձնական դիրքորոշումն է: Իսկ կուսակցության դիրքորոշումն առաջիկայում կլինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել