Պատերազմող երկրում նման իրավիճակ թույլ տալը, երբ կար արդեն աշխարհի փորձ, որի լավագույն օրինակներն անհրաժեշտ էր պարզապես տեղայնացնելով պատճենել, շատ նման է պետական դավաճանության և պետական մակարդակով սաբոտաժի:
Տեսականորեն սա հրաշալի հնարավորություն է ստեղծում թշնամու համար անցնելու հարձակման: Դա՝ տեսականորեն: Իսկ թե իրականում ինչպիսի կառավարում կիրականացվի իսկական պատերազմական իրավիճակում, անգամ մտածելն է արդեն սարսափելի:
Ու քանի որ պետությունն ու կառավարությունը բացակա են, միակ ելքը մնում է դիմել հասարակությանը: Կրեք իսկական, ոչ թղթյա դիմակներ: Դրանք թող շարունակեն կրել միայն բարձր իշխանության անդամները: Նրանց գուցեև չի խանգարի սեփական մաշկի վրա զգալ, թե ինչ է նշանակում սեփական քաղաքացիներին, թերևս, անուղղակիորեն դատապարտել հնարավոր մահվան: Մնացեք տանը, եթե չունեք ծայրահեղ անհրաժեշտություն: Համաշխարհային գիտությանն ու տրամաբանությանը հակառակվելուն ուղղված ըմբոստ հակադիմակային, հակասահմանափակումային անհեթեթություններն ուղղակիորեն արդեն վնասում են մեր հայրենակիցների կյանքերին: Այո՛, իշխանությունն անմեղսունակ է, բայց անմեղսունակի պես հաճախ նաև հասարակության լայն շերտեր են իրենց պահում:
Վերջապես սթափվենք և փորձենք հետ բերել մեզ այն անդունդից, որն արդեն ինքներս մեզ նետել ենք: