Ճիշտ է, խուսափում եմ այս վարակի մասին արտահայտվելուց, քանզի բացահայտ է և մասին բազմիցս նշվել է, որ ներկա կառավարությունը բացարձակապես չի հետապնդում ազգային և պետական խնդիրներ, ճիշտ, ինչպես նախկին իշխանությունները: Առավել ափսոսալի է, որ քաղաքական դաշտում գործող կուսակցությունները նույնպես տարված են «անձնական» խնդիրներով, իսկ սա նշանակում է, որ երկրում հաստատվել է պատմագիտությանն անհայտ ինչ-որ խամաճիկային իշխանություն, իսկ հասարակությունն ընդամենը զվարճասեր հանդիսատեսի «անվտանգ» դերն է նախընտրել, այն էլ՝ «փոթորիկից» առաջ:
Աշխարհի ոչ մի երկրում այս վարակի դեմ «պայքարը» չի դրսևորվել նման անհեթեթություններով, հակամարդկային ու հակապետական ծայրահեղությունններով, և երբ գիտակցվում է, որ ողջամտությունն անզոր է ինքնահավանության դեմ, մարդ-քաղաքացին ակամա դառնում է անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչը մի ժամանակ թանկ ու հարազատ էր, ինչն էլ նպաստում է ատելության և չարության խորացմանը: Սա ծրագիր է, որն իրականացվում է հետևողականորեն և, որքան էլ զավեշտալի թվա, հենց ամեն ինչից մշտապես դժգոհ պարզամիտ հասարակությունների միջոցով: